Երեւանում իրար են բախվել մեքենաներ, այնուհետեւ նրանցից մեկը վրաերթի է ենթարկել 30-ամյա կնոջ և 4-ամյա տղայի
Հունիսի 30-ին, ժամը 10.20-ի սահմաններում, Երևանի Մարշալ Բաբաջանյան փողոցում իրար են բախվել «Հոնդա» և «ՋԱԿ» մակնիշի մեքենաներ, ինչից հետո «ՋԱԿ»-ի վարորդը վրաերթի է ենթարկել 30-ամյա կնոջ և 4-ամյա տղայի, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Հայտնում են ոստիկանությունից:
Կատարվում է քննություն: