Ճապոնիայում տեղատարափներից 1 մարդ է զոհվել, 2-ը անհետ կորել են
Ճապոնիայի արևմտյան մասում և հարավ արևմտյան Կյուսյու մարզում շաբաթ տեղատարափ անձրևներ են եղել, որոշ վայրերում ռեկորդային քանակի տեղումներ են գրանցվել, ինչի հետևանքով մեկ մարդ զոհվել, իսկ երկուսն անհետ կորել են, տեղեկացնում է news.am-ը՝ հղում անելով օդերևութաբանական գործակալությանը։
Ճապոնական օդերևութաբանական գործակալությունը հաղորդել է, որ ակնկալվում է, որ սեզոնային անձրևային ճակատը կմնա Կյուսյու մարզի վրա և կարող է հանգեցնել հորդառատ անձրևների, անգամ ներկայիս տեղատարափների թուլացումից հետո։
Տեղի ոստիկանության տվյալներով, Յամագուտի պրեֆեկտուրայում հորդառատ անձրևներից հեղեղված յոթ ավտոմեքենա է հայտնաբերվել, իսկ վարորդներից մեկն անհետ կորել է։
Շաբաթ վաղ առավոտյան Ճապոնիայի հարավարևմտյան Ֆուկուոկա պրեֆեկտուրայում ժամում 110 մմ արագությամբ հորդառատ անձրև է տեղացել։
Sanyo Shinkansen արագընթաց գնացքի շարժումը ժամանակավորապես կանգնեցվել Հիրոսիմա և Հակատա կայարանների միջև, տեղեկացրել է West Japan Railway ընկերությունը։