Հիմա էլ պարզվում է՝ սրտաբանական կլինիկայի ստվերային ղեկավար եմ, ուրիշ հերոսի անուն չգիտե՞ք․ Թորոսյան
Ինձ շատ հետաքրքիր է՝ որոշ սուբյեկտներ կամ գուցե օբյեկտներ այլ հերոսի անուն չգիտե՞ն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՔՊ-ական Արսեն Թորոսյանը։
«Հիմա էլ պարզվում է՝ ես սրտաբանական կլինիկայի ստվերային ղեկավար եմ, մինչ դա էլ պետական ֆիզիոթերապևտիկ կլինիկա էի ձեռք բերում, դրանից առաջ էլ մի ուրիշ բան։
Դե էլ կովիդի միլիարդների մասին չխոսեմ, որոնցով ոչ մի վարակված քաղաքացի ոչ բուժվել է, ոչ էլ փրկվել, ընդհանրապես ոչ մի բան էլ չի արվել դրանց շրջանակներում։
Հ.Գ. ազնիվ խոսք Մարքսի «Կապիտալը» ես չեմ գրել, բայց եթե չեք հավատում՝ կարելի է քրգործ հարուցել և ստուգել օպերատիվ հետախուզական միջոցառումների միջոցով»։