ՄԱԿ գլխավոր քարտուղարն այցելել է Հայիթի, որի մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսը զավթել են ավազակախմբերը
ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը շաբաթ օրն այցելել է Հայիթի, որպեսզի ուշադրություն հրավիրի այն ճգնաժամի վրա, որին բախվել է կարիբյան երկիրը։
Հայիթիի մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսը զավթել են ավազակախմբերը, տեղեկացրել է Reuters-ը։Գուտերիշը հավանություն է տվել Հայիթիի կառավարության օգնության խնդրանքին եւ մի քանի երկրների առաջարկել է «արագ գործողության ուժեր» ուղարկել՝ աջակցելու համար Հայիթիի անվտանգության ուժերին։Անցած տարվա սեպտեմբերին ավազակախմբերը խորացրել են հումանիտար ճգնաժամը՝ վեց շաբաթով փակելով վառելիքի տերմինալը։
Հոկտեմբերին ՄԱԿ Անվտանգության խորհուրդը պատժամիջոցներ մտցրեց Հայիթիի ամենաազդեցիկ գանգստերի դեմ, որին մեղադրել են շրջափակման կազմակերպման մեջ։ԱՄՆ-ն եւ Կանադան պատժամիջոցներ են մտցրել Հայիթիի քաղաքական գործիչների եւ գործարարների դեմ։
Չնայած Գուտերիշի առաջարկը արագ արձագանքման ուժերի ստեղծման մասին լայն աջակցություն է ստացել եւ մի քանի երկրներ հետաքրքրված են դրան մասնակցությամբ, նրանցից ոչ մեկը չի ստանձնել այդ ուժերը գլխավորելու հանձնառությունը, նշել են դիվանագետները։
Երկրները զգուշանում են նորընտիր վարչապետ Արիել Հենրիին աջակցելուց, որը հայտարարել է, որ ազնիվ ընտրությունները չեն կարող իրականացվել անվտանգության բացակայության պայմաններում։
Հայիթին դեռ չունի ընտրված ներկայացուցիչներ հունվարից ի վեր։Հենրին, որն իշխանության է եկել 2021թ. հուլիսին նախագահ Ժովենել Մոիզի սպանությունից մի քանի օր հետո, խոստացել է պաշտոնը թողնել 2024թ. փետրվարի 7-ին, այն բանից հետո, երբ քանիցս հետաձգել է ընտրությունները՝ վկայակոչելով սկզբում 2021թ. օգոստոսի երկրաշարժը, որի հետեւանքով զոհվեց ավելի քան 2 000 մարդ, իսկ հետո ավազակախմբերի բռնությունները։
ՄԱԿ փախստականների գործակալության տվյալներով՝ անցած տարի Հայիթիից հեռացել է մոտ 73 500 մարդ։
ՄԱԿ տվյալներով՝ 2023թ. հումանիտար օգնության կարիք ունի 5,2 մլն մարդ, Հայիթիի բնակչության մոտ կեսը։
Գուտերիշը տեղեկացրել է, որ, Հայիթիի ոստիկանության գնահատմամբ, գոյություն ունեն ավազակախմբերի 7 հիմնական կոալիցիա և դրանց հետ կապված մոտ 200 խումբ։
Նրանք պաշարում և հարձակվում են անվտանգության ուժերի դեմ, ահաբեկում հանրային տրանսպորտի ուղևորներին, կատարում բռնաբարություններ»։