Քենիայում ճանապարհատրանսպորտային պատահարի զոհերի թիվը գերազանցել է 50-ը
Քենիայի արևմուտքում տեղի ունեցած վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 52-ի, շաբաթ օրը հայտնել է Կերիչոյի շրջանի ղեկավար Էրիկ Մութայը։
«Մահացածներից բացի, տուժել է ևս 30 մարդ»,- Shantnews.am-ի փոխանցմամբ՝ նրա խոսքերն է մեջբերում քենիական The Nation թերթը։
Ավելի վաղ իշխանությունները հայտարարել էին 44 զոհի մասին։
Հունիսի 30-ի երեկոյան Կերիչո եւ Նակուրու քաղաքների միջեւ տեղի ունեցած վթարի պատճառը եղել է վարորդի կողմից բեռնատարի կառավարումը կորցնելը, ինչի հետևանքով այն բախվել է մոտակա մեքենաներին ու մոտոցիկլետներին։ Վթարի հետևանքով տուժել է ինը ավտոմեքենա։ Այնուհետև բեռնատարը մտել է ճանապարհի մոտ գտնվող շուկա, որտեղ վաճառվում էր բանջարեղեն և մրգեր։
Իշխանությունները հետաքննում են միջադեպը։ Պարզվել է, որ վթարի պատճառ դարձած բեռնատարը գրանցված է եղել Ռուանդայում։ Վարորդը մահացել է.