Ինչպե՞ս փափկացնել երեխայի քթի խոռոչը՝ խուսափելով արյունահոսությունից
«Արթմեդ» ԲԿ ԼՕՌ հիվանդությունների ծառայության ղեկավար Արայիկ Ղարիբյանը ծնողներին հորդորում է ուշադիր լինել, երբ երեխան հաճախակի ձեռքը տանում է դեպքի քիթը, քանի որ դա կարող է բերել քթային արյունահոսության, գրում է Aysor.am-ը։
Բժշկի խոսքով, քթի լորձաթաղանթի դիստրոֆիկ փոփոխությունների արդյունքում խոռոչում կեղևներ են առաջանում: Ավելի հաճախ երևույթը նկատվում է չոր, տաք կլիմայական պայմաններում ապրող երեխաների մոտ:
Նշանակություն ունեն նաև տարած ինֆեկցիոն հիվանդությունները և քթի խոռոչում վիրահատական միջամտությունները:
Երեխաները սովորաբար դժգոհում են քթում չորության զգացումից, կեղևների առաջացումից և գլխացավերից:
Քթի խոռոչում քորը ստիպում է երեխաներին մատով հեռացնել կեղևները, ինչն իր հերթին կարող է բերել քթից արյունահոսության:
Կեղևների հեռացումը հեշտացնելու համար բժիշկը խորհուրդ է տալիս կաթեցնել A և D վիտամիններով ձիթապտղի յուղ:
Կարելի է նաև քթի լորձաթաղանթին քսել 1% յոդ գլիցերինի լուծույթ: Կեղևների փափկացմանը նպաստում են նաև հիմնային յուղերով ինհալացիաները: