Նիհարեցնող դեղամիջոցները կարող են հանգեցնել վահանաձև գեղձի քաղցկեղի
Եվրոպական դեղամիջոցների գործակալությունը խնդրել է ozempic-ի և vegovi-ի դեղեր արտադրողներին ավելի շատ տեղեկատվություն տրամադրել դրանց օգտագործման և վահանաձև գեղձի քաղցկեղի առաջացման հետ հնարավոր կապերի մասին: Mediahub-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է healthnews-ը։
Արյան շաքարի նորագույն դեղամիջոցները՝ Ozempic-ը և Wegovy-ը, նույնպես դարձել են քաշի կորստի հայտնի դեղամիջոցներ: Հետազոտությունները ցույց են տվել, որ դրանք թույլ են տալիս կորցնել նախնական քաշի մինչև 20%-ը ընդունելուց մի քանի ամսվա ընթացքում։
Անցյալ ամիս Եվրոպական միության (ԵՄ) այն գործակալությունը, որը պատասխանատու է դեղագործական արտադրանքի գնահատման և վերահսկման համար, մտահոգություն է հայտնել նիհարեցնող դեղամիջոցների վահանաձև գեղձի քաղցկեղի հնարավոր ռիսկի վերաբերյալ։
Այդ դեղամիջոցների օգտագործման ցուցումներում սպառողներին տեղեկացնում են պոտենցիալ կողմնակի ազդեցությունների մասին, ինչպիսիք են պանկրեատիտը, լեղապարկի հիվանդությունը և երիկամների վնասումը: Արտադրողները նաև զգուշացնում են, որ սեմագլուտիդը կրծողների մոտ առաջացնում է վահանաձև գեղձի C-բջջային ուռուցքներ, սակայն հայտնի չէ, թե արդյոք այս կողմնակի ազդեցությունը տեղի է ունենում մարդկանց մոտ: