Մբապեն կոչ է արել դադարեցնել Ֆրանսիայում տիրող անկարգությունները
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն հայտարարություն է տարածել Ֆրանսիայում ոստիկանության կողմից 17-ամյա երիտասարդի սպանությունից հետո անկարգությունների ֆոնին։
«Ինչպես բոլոր ֆրանսիացիները, մենք էլ ցնցված ենք երիտասարդ Նաելի դաժան մահից: Մեր մտքերը նրա և նրա ընտանիքի հետ են, որոնց հայտնում ենք մեր անկեղծ ցավակցությունները։ Ակնհայտ է, որ անհնար է անտարբեր մնալ այն հանգամանքների նկատմամբ, որոնցում տեղի է ունեցել այս անընդունելի մահը։ Այս ողբերգական դեպքից հետո մենք ականատես եղանք ժողովրդական զայրույթի դրսևորման, որի էությունը մենք հասկանում ենք, բայց ձևին չենք կարող հավանություն տալ։
Քանի որ մեզանից շատերը ծնունդով բանվորական թաղամասերից են, մենք կիսում ենք ցավի և տխրության այս զգացումները: Բայց այս տառապանքին գումարվում է ինքնաոչնչացման անուժ գործընթացը։ Բռնությունը ոչինչ չի լուծում, հատկապես, երբ այն անխուսափելիորեն ուղղված է հենց ցուցարարների, նրանց հարազատների, ընկերների ու հարևանների դեմ։
Բռնության ժամանակը պետք է ավարտվի, որպեսզի տեղի տա սգին, երկխոսությանը և վերականգնմանը»,- ArmSport.am-ի փոխանցմամբ՝ գրել է Մբապեն թվիթերյան իր էջում։