ՖԻԴԵ-ն հրապարակել է շախմատիստների դասակարգման աղյուսակը
Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է շախմատիստների ամենամսյա դասակարգման աղյուսակը։
Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանը (ԱՄՆ) 15-րդ տեղում է։ Առաջատարը նորվեգացի Մագնուս Կարլսենն է, փոխանցում է sport.news.am-ը:
100 ուժեղագույնների թվում Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ։ Գաբրիել Սարգսյանը (2692) 44-րդն է, Հայկ Մ․ Մարտիրոսյանը (2685) 53-րդն է, Շանթ Սարգսյանը (2654) 89-րդն է, Հրանտ Մելքումյանը (2650) 97-րդն է։
ՖԻԴԵ, հուլիսի 1
Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)՝ 2835
Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)՝ 2787
Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)՝ 2782
Դին Լիրեն (Չինաստան)՝ 2780
Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան)՝ 2779
Ալիռեզա Ֆիրուջա (Ֆրանսիա)՝ 2777
Անիշ Գիրի (Նիդեռլանդներ)՝ 2775
Ուեսլի Սո (ԱՄՆ)՝ 2769
Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)՝ 2754
Ռիչարդ Ռապորտ (Ռումինիա)՝ 2752
Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)՝ 2750
Թեյմուր Ռաջաբով (Ադրբեջան)՝ 2747
Գուկեշ Դոմարաջու (Հնդկաստան)՝ 2744
Շահրիյար Մամեդյարով (Ադրբեջան)՝ 2742
Լեւոն Արոնյան (ԱՄՆ)՝ 2742