Իշխան Սաղաթելյանը Նիդերլանդների հայկական համայնքին է ներկայացրել Արցախում և Հայաստանում ստեղծված իրավիճակը
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն աշխատանքային այցով գտնվում է Եվրոպայում։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, նախատեսված հանդիպումների օրակարգում են Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի, Հայաստանի և Արցախի Հանրապետությունների նկատմամբ ադրբեջանական շարունակական ագրեսիայի, Հայաստանի շուրջ ստեղծված արտաքին քաղաքական և անվտանգային իրավիճակի ու մարտահրավերների, ինչպես նաև միջկուսակցական հարաբերությունների զարգացման վերաբերյալ հարցերը:
Իշխան Սաղաթելյանը քիչ առաջ այցի շրջանակում տեղի ունեցած հանդիպումների մասին տեղեկություն է հրապարակել։
«Եվրոպա կատարած աշխատանքային այցի շրջանակներում հունիսի 30-ին Նիդերլանդներում հանդիպել եմ հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Հանդիպման առանցքում Արցախում և Հայաստանում ստեղծված իրավիճակը և մեր անելքներն էին»,- գրել է նա: