Հայ կիսապաշտպանը տեղափոխվել է Ալանիա
Կիսապաշտպան Վալերի Ծառուկյանը տեղափոխվել է Վլադիկավկազի «Ալանիա»։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները պատկանում էին Վորոնեժի «Ֆակելին»: Նախորդ մրցաշրջանը Ծառուկյանը վարձավճարով անցկացրել է Աստրախանի «Վոլգարում»:
Առաջին լիգայում նա անցկացրել է 30 հանդիպում, որոնցում դարձել է չորս գոլի հեղինակ։
Նշվում է, որ «Ալանիայի» հետ պայմանագիրը կնքվել է 3+1 սխեմայով։