Կինը փրկել է ամուսնուն և եղբորը աշխարհի ամենավտանգավոր երեք արջերի հարձակումից
Հնդկաստանի Կարնատակա նահանգի Հավերի քաղաքի բնակչուհին փրկել է ամուսնուն ու եղբորը երեք ծույլ արջի հարձակումից, որոնք համարվում են աշխարհի ամենավտանգավոր արջերը։ Shantnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Times of India-ն։
Գուբաչին հարձակվել է 45-ամյա Բասիրսաբ Սավադատիի և 30-ամյա Ռազակ Նալաբանդայի վրա, երբ տղամարդիկ աշխատում էին ֆերմայում։ Տեսնելով դա՝ 35-ամյա Սաբինան վերցրել է կացինը և օգնության է շտապել։ Կինը կացնով հարվածել է արջերից մեկին, իսկ հնդկուհու ամուսինն ու եղբայրը սկսել են քարեր նետել մյուս երկու գիշատիչների վրա։ Դրանից հետո արջերը նահանջել են։
Միջադեպի հետեւանքով տղամարդիկ վնասվածքներ են ստացել և հոսպիտալացվել։
«Ես չգիտեմ, թե ինչն է ինձ մղել դա անել։ Այժմ ամուսինս և եղբայրս վտանգի տակ են»,- ընդգծել է հնդկուհին։
Ծույլ արջերը հանդիպում են Հնդկաստանում, Պակիստանում, Շրի Լանկայում, Բանգլադեշում, Նեպալում և Բութանում: Անցած 20 տարիների ընթացքում Հնդկաստանում հազարավոր մարդիկ տուժել են ծույլ կամ հնդկական արջերի հարձակումների հետևանքով։