Անուշիկ Ալավերդյանը երկրորդ անգամ կմայրանա
Երգչուհի Անուշիկ Ալավերդյանի եւ երաժիշտ Կարեն Մամիկոնյանի ընտանիքը շուտով կհամալրվի: Ուրախալի լուրով երգչուհին կիսվել է սոցցանցային իր էջերում:
«Էս էլ մենք», - լուսանկարին կից գրել է նա եւ տեղեկացրել, որ իրենց դստերը կմիանա եղբայրը։
Ամուսինների առաջնեկը՝ Մայան, 7 տարեկան է: