ԲԴԽ անդամները կիրակի օրը հավաքվելու են. որոշվում է 5 դատավորների ճակատագիրը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է . «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների հանաձայն՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամները կիրակի օրը հավաքվելու են՝ որոշելու 5 դատավորների ճակատագիրը։ Բանն այն է, որ երկուշաբթի օրը ԲԴԽ-ն հրապարակելու է 5 դատավորների վերաբերյալ որոշում։
Հիշեցնենք, որ ԲԴԽ-ն կարգապահական վարույթ է հարուցել դատավորներ Տիգրան Պետրոսյանի, Արտակ Բարսեղյանի, Աստղիկ Խառատյանի, Սամվել Թադեւոսյանի եւ Դավիթ Հարությունյանի նկատմամբ։ Դատելով իրավիճակից ու այս կարգապահականների քննությունների շուրջ բարձացված աղմուկից՝ ԲԴԽ-ն, ըստ ամենայնի, 4 դատավորների՝ Աստղիկ Խառատյանի, Տիգրան Պետրոսյանի, Սամվել Թադեւոսյանի, Արտակ Բարսեղյանի լիազորությունները կդադարեցնի, իսկ Դավիթ Հարությունյանի մասով այս պահի դրությամբ դեռ վերջնական որոշում չկա:
Երկմտանքները նրա մասով շատ են:
«Ժողովուրդ» օրաթերթը հեռավար կհետեւի, թե ինչ է կատարվում ԲԴԽ դռնփակ նիստի շրջանակներում, եւ կներկայացնի մանրամասներ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: