Սառա Ջեսիկա Փարքերը բացատրել է, թե ինչու է հրաժարվել մերկ նկարահանվել սերիալում
Ամերիկացի դերասանուհի Սառա Ջեսիկա Փարքերը բացատրել է, թե ինչու երբեք մերկ չի նկարահանվել «Սեքսը մեծ քաղաքում» սերիալում։ Նրա խոսքերը փոխանցում է People կայքը։
Սառա Ջեսիկա Փարքերը մտածում էր սերիալում ընդհանրապես չնկարահանվելու մասին, քանի որ որոշ դրվագներում պետք է մերկանար։ Այնուամենայնիվ, դերասանուհին իր անհանգստությունների մասին խոսել է սերիալի պրոդյուսեր Դարրեն Սթարի հետ։
«Նա ասաց. «Ուրեմն մի արա դա... մենք կունենանք այլ դերասաններ, եթե նրանց համար հարմար լինի դա անել, նրանք կանեն դա, բայց դու պարտավոր չես», - պատմել է Սառա Ջեսիկա Փարքերը:
Նա նաև հավելել է, որ երբեք իրեն հարմարավետ չի զգացել, երբ ստիպված է եղել մերկացնել իր մարմինը հանրության առաջ։ Սառա Ջեսիկա Փարքերը նկարահանման հրապարակում հաճախ է բախվել խնդիրների՝ իր ամաչկոտության պատճառով։