Բավարիան հայտնել է Կանսելուի և Բլինդի հեռանալու մասին
Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» հայտնել է ունիվերսալ պաշտպաններ պորտուգալացի Ժոաու Կանսելուի և հոլանդացի Դեյլի Բլինդի հեռանալու մասին։
Այսօր լրացել է Կանսելուի վարձակալության ժամկետը։ Պորտուգալացին «Մանչեսթեր Սիթիի» խաղացող է, որը 2022/23 մրցաշրջանի 2 կիսամյակներում խաղալով 2 տարբեր ակումբում, դարձել է թե՛ Գերմանիայի, թե՛ Անգլիայի առաջնության չեմպիոն։ Բացի այդ, նրա անվան դիմաց են գրանցվել նաև «Սիթիի» հաղթանակները Անգլիայի ՖԱ գավաթում և ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում։
«Կապույտները» մտադիր են վաճառել Կանսելուի տրանսֆերը։ Նա նույնպես ցանկանում է հեռանալ Մանչեսթերից։
Այսօր ավարտվել է Բլինդի կիսամյակային պայմանագիրը։ Հոլանդացին մյունխենյան ակումբ էր տեղափոխվել հունվարի 5-ին՝ ձմեռային տրանսֆերի ժամանակ։