Քրիստիան Պուլիշիչը համաձայնել է միանալ Միլանին, սակայն Չելսին դեռ չի ընդունել տրանսֆերի գումարը. ESPN
Միացյալ Նահանգների հավաքականի խաղացող Քրիստիան Պուլիշիչը սկզբունքային համաձայնություն ունի «Չելսիից» հեռանալու և «Միլան» տեղափոխվելու երկարաժամկետ գործարքի շուրջ: Այնուամենայնիվ, ակումբները դեռ պետք է համաձայնության գան տրանսֆերային արժեքի շուրջ, ESPN-ին հայտնել է իրավիճակի մասին տեղյակ իտալական աղբյուրը:
«24-ամյա Պուլիշիչը պատրաստ է աշխատավարձի զգալի կրճատում կատարել»,- հավելել է աղբյուրը:
Աղբյուրը նշել է, որ շարունակվում են բանակցությունները տրանսֆերի գումարի վերաբերյալ, քանի որ «Չելսին» ցանկանում է 25 միլիոն եվրո, մինչդեռ «Միլանը» նախատեսում է մոտ 15-18 միլիոն եվրո:
Եզրային հարձակվողը ամերիկյան ֆուտբոլի հույսն է։