Բորնեոյում արտասովոր արմավենի են գտել, որը ծաղկում եւ պտուղ է տալիս գետնի տակ
Բուսաբանները Բորնեո կղզում հայտնաբերել են գիտության համար արմավենու նոր տեսակ, որը կոչվում է Pinanga subterranea: News.am-ի փոխանցմամբ նա կարողանում է ծաղկել եւ պտուղ տալ գետնի տակ, մինչդեռ պարզ չէ, թե ինչպես են նրա ծաղիկները փոշոտվում։
«Գետնի տակ ծաղկելն ու պտուղ տալն ապշեցնում եւ տաօրինակ է թվում։ Այժմ մենք գիտենք, որ մորուքավոր խոզերը ուտում եւ տարածում են Pinanga subterranea-ի պտուղները, բայց մենք դեռ պետք է պարզենք, թե ինչպես եւ ում կողմից են փոշոտվում ծաղիկները»,- ասել են գիտնականները:
Բույսերի շատ քիչ տեսակներ են էվոլյուցիայի արդյունքում ծաղկել կամ պտղաբերել գետնի տակ: Բայց մինչ նոր արմավենու հայտնաբերումը, միայն մեկ բույս էր միավորում այս երկու հատկությունները՝ ստորգետնյա խոլորձը:
Արմավենին արդեն հայտնի էր տեղացիներին, սակայն աննկատ էր մնացել գիտնականների կողմից։ Նրանք կարծում են, որ այս դեպքը ընդգծում է բնիկ ժողովուրդների հետ ավելի սերտ համագործակցության անհրաժեշտությունը։