Ֆրանսիայի վարչապետը հայտարարել է երկրում անկարգությունների պատճառով զրահատեխնիկայի տեղակայման մասին
Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնը հայտարարել է երկրում անկարգությունների պատճառով ժանդարմերիայի զրահատեխնիկայի տեղակայման մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է BFM հեռուստաալիքը։
Ներքին գործերի նախարար Ջերալդ Դարմանինի առաջարկով 18 զրահափոխադրիչ, այդ թվում՝ 4 նորագույն բազմաֆունկցիոնալ «Centaure» մակնիշի զրահամեքենայի օգտագործումը, հաստատվել է Ֆրանսիայի Հանրապետության նախարարների կաբինետի ղեկավարի կողմից։