Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հայտնաբերել է ավազի ապօրինի արդյունահանման դեպք
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները հունիսի 30-ին հայտնաբերել են ավազի ապօրինի արդյունահանման դեպք:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից, Արագածոտնի մարզի Ղազարավան համայնքում հայտնաբերվել են ավազակոպճային խառնուրդով բեռնված «ԿամԱԶ» մակնիշի 2 բեռնատար և 1 բարձող մեքենա: Տեսուչներն անմիջապես դադարեցրել են ավազակոպճային խառնուրդի ապօրինի դուրսբերման աշխատանքները։
Ըստ աղբյուրի՝ հայտնաբերված մեքենաները տեղափոխվել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության հատուկ պահպանվող տարածք։
Նշվում է, որ նախապատրաստվում են նյութեր: