Ուկրաինան վերականգնելու համար ՌԴ ակտիվների առգրավումը չափազանց բարդ խնդիր է․ Գերմանիայի կանցլեր
Ուկրաինան վերականգնելու համար Ռուսաստանի Դաշնության ակտիվների առգրավումը չափազանց բարդ խնդիր է: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ԵՄ գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսում։
«Այդ ամենը սարսափելի բարդ է։ Եվ որևէ մեկը հիմա չգիտի՝ ընդհանրապես ինչ է հնարավոր և ինչպես»,- ասաց երկրի ղեկավարը։
Շոլցը նշել է, որ ԵՄ անդամ երկրների ղեկավարները հանձնարարել են Եվրոպական հանձնաժողովին աշխատել այս հարցի շուրջ ու զեկուցել արդյունքների մասին։
Financial Times թերթի փոխանցմամբ՝ Գերմանիայի արդարադատության նախարար Մարկո Բուշմանն ուսումնասիրել է ԵՀ-ի առաջարկը՝ բռնագրավել Ռուսաստանի Կենտրոնական բանկի ակտիվներն ու դրանք փոխանցել Ուկրաինայի վերականգնմանը, և եզրակացրել է, որ այն «իրավական տեսանկյունից չաշխատող է»։