Ստրասբուրգում անկարգության մասնակիցները թալանել են Apple-ի խանութը
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում ոստիկանի կողմից դեռահասի սպանության պատճառով անկարգությունների ժամանակ թալանել են Apple խանութը, հայտնում է France Bleu ռադիոկայանը՝ Twitter-ի իր միկրոբլոգում։
Ռադիոկայանի Twitter-ի միկրոբլոգում տարածված կադրերում երեւում է, թե ինչպես են առարկաները նետվում խանութների ցուցափեղկերից: Տղաներն ու աղջիկները վազելով գալիս են նրանց բռնելու։ Սոցցանցերում շրջանառվող մյուս տեսանյութերը ցույց են տալիս, թե ինչպես են մարդիկ ջարդում խանութների ցուցափեղկերը:
Նախօրեին հաղորդվել էր, որ անկարգությունների ժամանակ Փարիզում առնվազն երկու խանութ է թալանվել, այդ թվում՝ Nike բուտիկը։
Ֆրանսիայում անկարգությունները սկսվել են երեքշաբթի այն բանից հետո, երբ ոստիկանները Փարիզի արևմուտքում գտնվող Նանտեր քաղաքի ճանապարհներից մեկում ստուգման ժամանակ գնդակահարել և սպանել են 17-ամյա մի տղայի, ով, ըստ ոստիկանության, հրաժարվել է կատարել իրենց պահանջները: Երիտասարդները հրկիզել են մեքենաներ, ոստիկանության և իշխանությունների շենքերL Մի շարք քաղաքներում տեղակայված են ոստիկանության հատուկ նշանակության ջոկատներ, ներգրավված են զրահատեխնիկա, ուղղաթիռներ։