Երեւանում բախվել են շտապօգնության մեքենան ու Mitsubishi-ն. 4 վիրավորների մեջ են բժիշկն ու բժշկուհին. shamshyan.com
Այսօր՝ հունիսի 30-ին, Երեւանում շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ հերթական ավտովթարն է տեղի ունեցել: Ժամը 18:20-ի սահմաններում Տիգրան Մեծ պողոտա - Քրիստափոր փողոցի խաչմերուկում բախվել են Toyota մակնիշի շտապօգնության եւ Mitsubishi մակնիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետեւանքով շտապօգնության վարորդը, բժիշկը, բժշկուհին եւ Mitsubishi-ի վարորդը մարմնական վնասվածքներով մեկ այլ շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել են Հերացու անվան Թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:
Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների եւ վիրավորների ինքնությունը: