Մեքսիկայում անոմալ շոգի զոհ է դարձել ավելի քան 100 մարդ
Մեքսիկայում ավելի քան 100 մարդ աննախադեպ շոգի զոհ է դարձել. հունիսի 12-ից հունիսի 25-ը ծայրահեղ բարձր ջերմաստիճանի պատճառով մահացել է 104 մարդ, հաղորդում է AFP գործակալությունը՝ վկայակոչելով Մեքսիկայի առողջապահության նախարարությանը հինգշաբթի՝ հունիսի 29-ի երեկոյան։ Մահվան ամենատարածված պատճառները ջերմային հարվածներն ու ջրազրկումն են եղել։
Շոգից հիմնականում տուժել է երկրի հյուսիսը և մայրաքաղաք Մեխիկոն՝ իր ինը միլիոն բնակչությամբ։ Ամենամեծ զոհերի թիվը (64 մարդ) գտնվում է հյուսիսարևելյան Նուևո Լեոն նահանգում, որին հաջորդում է հարևան Տամաուլիպաս նահանգը՝ ԱՄՆ Տեխաս նահանգի հետ սահմանին։
Երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Սոնորա նահանգում հունիսի վերջին շաբաթում գրանցվել է 49 աստիճան ջերմաստիճանի ռեկորդ, ասվում է Առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ։ Սովորաբար ամառային ջերմաստիճանը տատանվում է 30-45 աստիճանի սահմաններում։ Վերջին օրերին ջերմաչափը մի փոքր իջել է, սակայն հուլիսի 1-ից երկրին կարող է հարվածել շոգի նոր ալիք, որն իր հետ կբերի երաշտի վտանգ։