Քիշնեւում ձերբակալել են օդանավակայանում կրակ բացած տղամարդուն
Քիշնեւում ձերբակալել են օդանավակայանում կրակ բացած տղամարդուն։ Այս մասին հայտնել է հանրապետության ՆԳՆ-ն։
«Ոստիկանության ջանքերի շնորհիվ հաջողվել է չեզոքացնել ագրեսորին, որը կրակ է բացել Քիշնեւի օդանավակայանում։ Տվյալ պահին վտանգ չկա։ Հարձակում գործած անձը վնասվածք է ստացել, նրան բուժօգնություն է ցուցաբերվում»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հաղորդվել է, որ անհայտ անձը կրակ է բացել օդանավակայանում, ուղեւորներին տարհանել են, ավիահաղորդակցությունը ժամանակավոր կասեցվել է։ ՆԳՆ տվյալներով՝ կրակ է բացել մի օտարերկրացի, ում մուտքը երկիր արգելվել է։ Կրակոցների հետեւանքով երկու զոհ կա։
Աղբյուրը՝ news.am