Պորտուգալացի մարզիչը կգլխավորի Ալ Նասրը
«Բոտաֆոգոյի» մարզիչ Լուիշ Կաշտրոն շուտով կգլխավորի «Ալ Նասրը»: 61-ամյա պորտուգալացին սաուդյան ակումբի հետ կկնքի 2+1 սխեմայով պայմանագիր։
Ինչպես հայտնում է ESPN-ը, «ԱլՆասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն անձամբ է կապվել իր հայրենակցի հետ՝ համոզելու նրան գլխավորել ակումբը։
Ակումբը Կաշտրոյի համար համար կվճարի 2,3 միլիոն եվրո հրաժարագին, քանի որ նրա պայմանագիրը «Բոտաֆոգոյի» հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի մարտը:
Հաղորդվում էր, որ սաուդցիները պատրաստ են Կաստրոյին վճարել 4 անգամ ավելի, քան Ռիո դե Ժանեյրոյի ակումբը։
«Ալ Նասրի» նախկին գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիան պաշտոնանկ արվեց ապրիլին։ Ավելի ուշ նա գլխավորեց «Նապոլին»։
Աղբյուր՝ ArmSport.am