ՆԱՏՕ-ի երկրները Սթոլթենբերգին կխնդրեն եւս մեկ տարի մնալ գլխավոր քարտուղարի պաշտոնում․ AP
News.am-ի փոխանցմամբ ՆԱՏՕ-ի անդամները նախնական համաձայնության են եկել գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգին խնդրելու համար եւս մեկ տարի մնալ պաշտոնում, ասել է որոշմանը ծանոթ ամերիկացի պաշտոնյան:
Անանուն մնալու պայմանով պաշտոնյան ասել է, որ որոշումը պետք է հաստատվի դաշինքի անդամների կողմից։
Լիազորությունները եւս մեկ տարով երկարացնելու մասին պաշտոնական խնդրանքն, ինչպես սպասվում է, շուտով կլինի, ասել է պաշտոնյան։
ՆԱՏՕ-ի անդամները հուլիսի 11-12-ին Վիլնյուսում կհավաքվեն ամենամյա գագաթաժողովին։ Նորվեգիայի նախկին վարչապետ Սթոլթենբերգը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար է 2014 թվականից։