ՄԻԵԴ-ը մերժել է Սաակաշվիլիի հայցն ընդդեմ Ուկրաինայի
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) մերժել է Միխայիլ Սաակաշվիլիի հայցն ընդդեմ Ուկրաինայի՝ իրեն քաղաքացիությունից զրկելու վերաբերյալ։ Այս մասին հաղորդվում է կազմակերպության կայքում։
«Սահակաշվիլին ընդդեմ Ուկրաինայի գործով (դիմում թիվ 8113/18) իր որոշման մեջ ՄԻԵԴ-ը միաձայն հայցն անընդունելի է ճանաչել»,- եզրակացրել է դատարանը։ Որոշումը վերջնական է։
Վրաստանի նախկին նախագահը Ուկրաինայի քաղաքացի է եղել երկու տարի՝ 2015-ից 2017 թվականներին։ 2018 թվականին նրան վտարել են Ուկրաինայից, սակայն այն ժամանակ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կրկին քաղաքացիություն է շնորհել։