Ոսկետափի տրանսպորտային հանգույցը փակվում է երթևեկության համար
Մ-2 միջպետական ճանապարհի կմ40+900 հատվածում՝ Ոսկետափի տրանսպորտային հանգույցում (Վեդիի կամուրջ), կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ տրանսպորտային հանգույցը վտանգավոր է երթևեկության համար։Այդ մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից:
Ճանապարհային երթևեկության անվտանգությունից ելնելով՝ տվյալ հատվածը փակվում է երթևեկության համար։
Վարորդները Երևանից դեպի Վեդի կարող են երթևեկել Մ-2 միջպետական ավտոճանապարհի կմ 40+950 հատվածում ժամանակավոր բացված հետադարձ կատարելով, այնուհետև՝ աջ կողմում գոյություն ունեցող գրունտային այլընտրանքային ճանապարհով։