«Դոլարի ծառ». այս ֆենոմենալ բույսը ձեր տունը կլցնի փողով ու հարստությամբ
Պարզվում է՝ փողի ծառ է ոչ միայն թանձրատերևուկը, որը տանը նյութական բարեկեցություն է բերում, այլ նաև զամիոկուլկասը, որն ավելի ուժեղ փողային էներգիա ունի, քան թանձրատերևուկը:
Զամիոկուլկասի հյութը թունավոր է: Պետք չէ բաց ձեռքերով դիպչել դրա տերևներին, կարող է ալերգիա առաջացնել:
Աշխատի՛ր բույսը երեխաների և կենդանիների համար անհասանելի տեղում դնել:
Այս բույսը հսկայական խորհրդանշական արժեք ունի: Այն համարվում է կանացի երջանկության բույս: Որպեսզի այս բույսը երջանկություն բերի աղջիկներին, պետք է ոչ թե գնված լինի, այլ նվեր: Այն ամենաիսկական հաջողություն բերում է, երբ սկսում է ծաղկել:
Ֆենշույի ուսմունքի համաձայն՝ զամիոկուլկասը կարող է տանը փող բերել:
Որպեսզի զամիոկուլկասի ծաղկամանը գործի, այն պետք է դնել հարստության հատվածում՝ տան կամ սենյակի հարավարևելյան մասում, փոխանցում է Mediahub-ը։