Մայրը դանակահարել է 10 ամսական երեխային (լուսանկար)
Մոսկվայի Օնեժսկի փողոցում մայրը դանակահարել է 10 ամսական երեխային։ Mash տելեգրամյան հարթակի տեղեկություններով՝ երեխայի հայրը աշխատանքից տուն է եկել, իսկ շեմին դանակով կինը հարձակվել է իր վրա։
Նա փակել է նրան բնակարանում և անմիջապես զանգահարել 112։ Ժամանելուց հետո ոստիկանները հայտնաբերել են 10 ամսական երեխայի դին՝ դանակի մի քանի վնասվածքներով։
Ինչպես հայտնի է դարձել, ձմռանը կինը հայտնվել է հոգեբուժարանում՝ նա դուրս է գրվել միայն գարնանը, փոխանցում է Mediahub-ը։