Netflix-ը կթողարկի պատմության ամենաթանկ սերիալը
Netflix-ի հոսքային ծառայությունը նախատեսում է թողարկել պատմության ամենաթանկ սերիալը։
«One Piece» կոչվող սերիալը կարող է դառնալ պատմության ամենաբարձր բյուջետային նախագիծը՝ մեկ սերիայի արժեքը 18 մլն դոլար է։ Այսպիսով, նախագծի 10 սերիաները կարժենան 180 մլն դոլար: Սերիալը «One Piece» կուլտային անիմեի ադապտացիան է։ Սյուժեն պատմում է Մանքի դի Լուֆի անունով երիտասարդի մասին, ով ցանկանում է դառնալ ծովահենների թագավորը։
«One Piece» անիմեն ստեղծվել է 1999 թվականին, այդ ժամանակից ի վեր թողարկվել է անիմացիոն սերիալի ավելի քան 1000 սերիա։ Netflix-ի ադապտացիայի առաջին սեզոնը կունենա ընդամենը 10 սերիա։