Երևանի կոմունալ վարչության պետը եղել է հարբած վիճակում, պարեկները զրկել են վարորդական իրավունքից. Mediahub.am
MediaHub-ի տեղեկություններով՝ օրեր առաջ ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երեւանի գնդի պարեկները կեսգիշերն անց, երթեւեկության ընթացքում կանգնեցրել են Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանին, որն, ականատեսների վկայությամբ, մեքենան վարել է անկանոն։
Պարեկները սարքի միջոցով ստուգել են նրա սթափությունն ու պարզել, որ բարձրաստիճան պաշտոնյայի մոտ եղել է խմածության ամենաբարձր աստիճան։ Արսեն Կարոյանը զրկվել է վարորդական իրավունքից՝ հարբած վիճակում մեքենան վարելու պատճառով։