Իսպանիայում առգրավել են բանանի արկղերում թաքցված կոկաին` 233 միլիոն եվրո արժողությամբ
Իսպանիայի Քաղաքացիական գվարդիան կասեցրել է հանցավոր խմբի գործունեությունը, որն զբաղվում էր Հարավային Ամերիկայից թագավորություն մեծ քանակությամբ թմրանյութերի ներկրմամբ։ Այդ մասին ասված է իրավապահ մարմինների տարածած մամուլի տեղեկագրում։
Հաղորդվում է, որ կոկաինն Իսպանիա է բերվել Ալխեսիրասի նավահանգստով (Անդալուսիայի Ինքնավար Համայնք)։ Գործողության ընթացքում իրավապահները ձերբակալել են 13 մարդու, որոնք փորձել են թմրանյութեր բերել երկիր բանանի արկղերով։
Առգրավվել է ավելի քան 6,5 տոննա կոկաին, որի արժեքը սև շուկայում կարող է գերազանցել 233 միլիոն եվրոն։ Իրավապահ մարմինները նաև առգրավել են գրեթե 1,5 միլիոն եվրո: