Կողոպուտի մեղադրանքով հետախուզվողը ներկայացավ ոստիկանություն
Ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հունիսի 28-ին ոստիկանության Կոտայքի բաժին է ներկայացել 42-ամյա Վարուժան Գ.-ն, որը 2022 թ. մայիսի 16-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի (Կողոպուտը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Վարուժան Գ.-ի ներկայանալու մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: