Ճանապարհատրանսպորտային պատահարները՝ Հայաստանում
Հունիսի 27-ին, ժամը 12.15-ին, «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Բաբաջանյան փողոցի և Աճառյան 1-ին փակուղու խաչմերուկում վրաերթի է ենթարկել 16-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Հունիսի 28-ին, ժամը 11.20-ին, «Աուդի» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Ագաթանգեղոսի փողոցում վրաերթի է ենթարկել 40-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Հունիսի 28-ին, ժամը 15.10-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ճանապարհի 57-րդ կմ-ին իրար են բախվել «Նիսան» և «Մերսեդես Վիտո» մակնիշի մեքենաներ: Վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Հունիսի 28-ին, ժամը 15.00-ի սահմաններում, «Մազդա CX7» մակնիշի մեքենայի վարորդը Արարատի մարզի Ոստան գյուղում վրաերթի է ենթարկել 61-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Հունիսի 28-ին, ժամը 16.00-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ վրաերթի հետևանքով ստացած մարմնական վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 8-ամյա տղա. վարորդը դեպքի վայրից դիմել էր փախուստի:
Արմավիրի բաժնի ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Արմավիր քաղաքի Սայաթ-Նովայի փողոցի տներից մեկի մոտ 12-ամյա տղային վրաերթի էր ենթարկել «Օպելի» 69-ամյա վարորդը: Նա ձերբակալվել է:
Կատարվում է քննություն:
Հունիսի 28-ին, ժամը 11.00-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի մեքենան Գորիս քաղաքի Սյունիքի փողոցում վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Հունիսի 28-ին, ժամը 15.30-ի սահմաններում, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենայի վարորդը Դիլիջան քաղաքի Գորկու փողոցում վրաերթի է ենթարկել 14-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: