Մադոննան հոսպիտալացվել է
Աշխարհահռչակ երգչուհի Մադոննան հոսպիտալացվել է և տեղափոխվել Նյու Յորքի հիվանդանոցներից մեկի ինտենսիվ թերապիայի բաժանմունք։ Tert.am-ի փոխանցմամբ՝ երգչուհու մենեջեր Գայ Օզիրիի խոսքով՝ պատճառը լուրջ բակտերիալ վարակն է։
64-ամյա աստղը հոսպիտալացվել է հունիսի 24-ին, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն ժամեր առաջ։ Օզիրիի խոսքով՝ նա մի քանի օր գտնվել է վերակենդանացման բաժանմունքում։
«Այժմ նրա վիճակը բարելավվում է, սակայն նա մնում է բժիշկների հսկողության տակ»,- հայտնել է Օզրին իր ինստագրամյան էջում՝ հավելելով, որ Մադոննայի մասնակցությամբ նախատեսված բոլոր միջոցառումները, այդ թվում նաև համերգային շրջագայությունը, չեղարկվել են, իսկ առավել մանրամասն տեղեկությունը կհաղորդվի հայտնի դառնալուն պես։
Նշենք, որ Մադոննան նախատեսում էր համաշխարհային շրջագայություն սկսել հուլիսի 15-ին։ Այն նվիրված էր լինելու երգչուհու երաժշտական կարիերայի 40-ամյակին։