Սննդային թունավորումներն ամռանը. ո՞ր մթերքի օգտագործումն է ռիսկային
Ամառը տարվա ամենավտանգավոր եղանակն է՝ պայմանավորված սննդային թունավորումների զգալի աճով, գրում է Aysor.am-ը:
Բարձր ջերմաստիճանը բարենպաստ պայմաններ է ստեղծում աղիների հարուցիչների համար, իսկ երբեմն նույնիսկ ամենաանվտանգ արտադրանքը վնաս է հասցնում մարդու առողջությանը։
Մասնագետները նշում են մի քանի սննդատեսակներ, որոնք ընտրելիս անհրաժեշտ է ցուցաբերել մաքսիմալ զգուշություն և ուշադիր լինել բաղադրիչներին։
Դժվար է պատկերացնել ամառն առանց պաղպաղակի՝ թխվածքաբլիթների, կոների, վաֆլե բաժակների տեսքով: Սակայն ամռանը պաղպաղակ գնելիս պետք է չափազանց զգույշ լինել։ Հալված պաղպաղակը բարենպաստ միջավայր է ստաֆիլոկոկի զարգացման համար։ Դա պայմանավորված է նրանով, որ պահեստավորման և տեղափոխման պայմանները հաճախ չեն պահպանվում։
Ամռանը պետք է զգույշ լինել նաև կաթնամթերք օգտագործելիս, հատկապես՝ «տնական», որոնց արտադրության ընթացքում ոչ ոք չի երաշխավորում սանիտարահիգիենիկ չափանիշների պահպանումը։
Մասնագետները նշում են, որ մրգային սառույցը, որը համարվում է պաղպաղակի ցածր կալորիականությամբ փոխարինող, նույնպես չի կարելի առողջ սննդատեսակ համարել։ Մրգային սառույցի բաղադրությանը ծանոթանալու դեպքում պարզ կդառնա, թե ինչ բացասական ռեակցիաներ է առաջացնում օշարակի միացումը ներկանյութերի հետ։
Ծովամթերքից թունավորումը ևս հաճախ է պատահում ամռան ամիսներին։ Խոսքը ոչ միայն կաղամարների, միդիաների ու ծովախեցգետինների մասին է, այլ նաև պահածոների և պատրաստի աղցանների։ Աղցանների մեջ օգտագործվող բոլոր տեսակի սոուսները քողարկում են հին մթերքի համը:
Ձուկ ընտրելիս, թարմությունը որոշելու համար, պետք է ուշադրություն դարձնել աչքերին և թեփուկներին։ Ավելի ճիշտ է գլխով ձուկ գնելը. աչքերը պետք է պարզ լինեն, իսկ մակերեսը՝ վարդագույն։ Ձկան թարմությունը կարելի է որոշել մատով կողքի վրա սեղմելով, եթե առաջացած փոսիկը մի քանի վայրկյանում ուղղվի, ուրեմն ձուկը թարմ է։
Ամռանը վտանգավոր են համարվում նաև հայտնի սուշին և ռուլետները: Սննդաբանները խորհուրդ են տալիս շոգին հրաժարվել դրանցից։
Առաջին հայացքից առողջ և համեղ ձմերուկը կարող է լուրջ սննդային թունավորման պատճառ դառնալ, եթե այն պահվել է խոնավ սենյակում կամ պոկվել՝ մինչև հասունանալը։ Դրանցում առկա նիտրատները կարող են լինել ծանր թունավորման պատճառ։ Ձմերուկի աճն արագացնելու համար օգտագործվող պարարտանյութերը, նիտրատները թունավոր չեն, բայց երբ մտնում են աղեստամոքսային տրակտի միկրոֆլորա, վերածվում են վնասակար նիտրիտների, որոնք կարող են լուրջ հիվանդություններ առաջացնել։
Կանաչ աղցանները նույնպես կարող են լուրջ թունավորումներ առաջացնել ամռան սեզոնին։ Հելմինտի ձվերը և բակտերիաները շուկայից ձեռք բերվող տերևավոր կանաչիների հիմնական ուղեկիցներն են: Դա պայմանավորված է կանաչու՝ բաց գետնին աճելու հանգամանքով, ինչպես նաև օրգանական պարարտանյութերի ներմուծմամբ։ Հողի միջին՝ 20 աստիճան ջերմաստիճանի դեպքում այդ բակտերիաները կարող են այնտեղ մնալ շատ երկար։
Գարեջրով օրգանիզմը զովացնելու ցանկությունը ևս կարող է թունավորման պատճառ դառնալ․ գարեջուրը ուժեղ ջրազրկում է առաջացնում։
Դիետոլոգներըը խորհուրդ են տալիս ամռանը չչարաշահել քաղցր թեյը և սուրճը․ դրանք կարող են խաթարել աղիքների բնականոն աշխատանքը։ Քաղցր կանաչ թեյը գործում է որպես միզամուղ, այսինքն՝ օրգանիզմում ջրի կորուստ է առաջացնում: Շոգ եղանակին սուրճ խմելը նպաստում է գաստրինի՝ վնասակար նյութի արտազատմանը, որը հանգեցնում է փորլուծության։ Եթե ցանկանում եք լավ զգալ, ապա ամռանը ավելի շատ ջուր և առանց շաքար կանաչ թեյ խմեք։