Արդյո՞ք քաղցկեղը որևէ կապ ունի հանքարդյունաբերության հետ. տարածված կարծրատիպերի հետքերով․ «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է․ Առողջապահության նախարարության կողմից 2022 թ. հրապարակված տարեգրքից պարզ է դառնում, որ Հայաստանում քաղցկեղի հայտնաբերման ընդհանուր դեպքերը մեկ տարում աճել են 7,5%-ով, իսկ կյանքում առաջին անգամ արձանագրված դեպքերը՝ 9%-ով։ Ընդհանուր առմամբ 2021 թվականին (սա ամենաթարմ տվյալն է) արձանագրվել է 54519 դեպք, այսինքն՝ Հայաստանում ամեն 54-րդ մարդու մոտ հայտնաբերվում է քաղցկեղ։ Հանրապետության մասշտաբով ուսումնասիրությունները ուշագրավ այլ ցուցանիշներ են արձանագրել: Մասնավորաբար, 100 հազար բնակչի հաշվով չարորակ նորագոյացությունների հայտնաբերման նվազագույն ցուցանիշը Սյունիքում է՝ 1391.2 դեպք, ամենաբարձր ցուցանիշը՝ Լոռիում՝ 2186.1, որին հաջորդում է Երևանը 2072.4 դեպքով։
Սա հատկապես հետաքրքիր է այն տեսանկյունից, որ Սյունիքը համարվում է հանքարդյունաբերական մարզ, քանի որ այստեղ գործում է 13 հանքավայր, այդ թվում՝ խոշորագույն՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը: Այնինչ, կա կարծրատիպ, թե հանքարդյունաբերությունը և ոլորտի արտադրած թափոններն են քաղցկեղով հիվանդացության աճի պատճառը: Ստացվում է, սակայն, որ «հանքարդյունաբերական» Սյունիքը Հայաստանում լավագույն ցուցանիշն ունի քաղցկեղով հիվանդացության, ինչպես նաև սրտամկանի ինֆարկտի, շաքարային դիաբետի հետ կապված մահերի առումով։
Ի դեպ, կարող է զարմանալի թվալ, սակայն պարբերաբար կատարվող հետազոտությունները ցույց են տալիս, որ Սյունիքի մարզը օդի աղտոտվածության մակարդակով ևս ամենաբարվոք վիճակներից մեկն է Հայաստանում:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 29․ 06․ 23 թ համարում։