Բռնցքամարտիկ Համբարձում Հակոբյանը պարտվեց ԵԽ-ի քառորդ եզրափակիչում
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Համբարձում Հակոբյանը պարտվեց Եվրոպական խաղերի քառորդ եզրափակիչում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լեհաստանում ընթացող երրորդ Եվրոպական խաղերի բռնցքամարտի մրցաշարի տղամարդկանց 80 կգ քաշային կարգի քառորդ եզրափակիչում Հակոբյանը մրցեց Ադրբեջանի ներկայացուցիչ Մուրադ Ալարդիևի հետ և զիջեց 0:5 հաշվով:
Եվրոպական խաղերի կիսաեզրափակիչ դուրս եկած մարզիկները նվաճում են Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր:
Հունիսի 28-ին երեկոյան մրցահերթում պայքարի մեջ կմտնեն նաև Հայաստանի ևս 3 ներկայացուցիչներ: