Մեծահասակների համար կանցկացվի բազային համակարգչային գիտելիքներ թեմայով անվճար դասընթաց
AITC/EIF կենտրոնը 50 տարեկանից բարձր անձանց համակարգչային գրագիտության զարգացմանն ուղղված սոցիալական ծրագրի շրջանակներում այս անգամ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում կանցկացնի «Բազային համակարգչային գիտելիքներ» անվճար դասընթաց:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դասընթացի մասնակցության համար անհրաժեշտ է մինչև հուլիսի 19-ը գրանցվել:
Ծրագիրը միտված է հիմնարար գիտելիքներ տալու այն մեծահասակներին, ովքեր ցանկանում են սովորել գրագետ օգտվել համակարգչից և համացանցից։
Դասընթացում ներառված են բազային համակարգչային հմտություններ, բազային Word/Excel-ի գիտելիքներ, բազային ինտերնետի հմտություններ, բազային Էլ-փոստի հմտություններ, մեդիագրագիտություն թեմաները:
Դասընթացը կօգնի ազատ, ինքնուրույն և գրագետ օգտվել համակարգչից և համացանցից, ինչպես նաև գտնել անհրաժեշտ տեղեկատվություն համացանցի միջոցով։