Արևմտյան հետախուզությունը պնդում է, որ Պրիգոժինը ծրագրում էր Շոյգուին և Գերասիմովին գերի վերցնել. WSJ
Շաբաթ օրը՝ հունիսի 24-ին տեղի ունեցած զինված ապստամբության ժամանակ «Վագներ» ՊՄԿ-ի ստեղծող Եվգենի Պրիգոժինը մտադրվել էր գերի վերցնել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին և Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովին։ Այս մասին հայտնում է Wall Street Journal-ի ամերիկյան բիզնես հրատարակությունը՝ բացառիկ նյութում (պահանջվում է բաժանորդագրություն):
Ըստ այս վարկածի՝ ի սկզբանե նախատեսվում էր երկու զինվորականներին էլ գերել Դոնի Ռոստովում արշավանքի ժամանակ, սակայն այս պլանի իրականացումից երկու օր առաջ ԱԴԾ-ն ինչ-որ կերպ իմացել է դրա մասին, գրում է WSJ-ը՝ վկայակոչելով արևմտյան հետախուզություններին։
Հրատարակության տվյալներով՝ արևմտյան հետախուզության աշխատակիցները Պրիգոժինի պլանների մասին նախապես իմացել են արբանյակային լուսանկարներից և էլեկտրոնային հաղորդագրությունների որսումներից։ Ըստ WSJ-ի աղբյուրների՝ Պրիգոժինի պլանը բավականին իրագործելի էր և ձախողվեց միայն դրա մասին տեղեկատվության արտահոսքից հետո, ինչը «Վագների» հիմնադիրին ստիպեց իմպրովիզներ անել, քանի որ իմանալով այս արտահոսքի մասին՝ Պրիգոժինը ստիպված էր գործել ավելի շուտ, քան նախատեսված էր:
«Վագների» զորքերի կողմից Դոնի Ռոստովը գրավելու դյուրինությունը, ըստ հետախուզության պաշտոնյաների, վկայում է այն մասին, որ ռուսական կանոնավոր զորքերի առանձին հրամանատարներ կարող էին ներգրավված լինել դավադրության մեջ: Նախկինում նման տեղեկություն արդեն հայտնել էր NYT-ը։
Աղբյուրը