Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ժամանել է Կիև
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ժամանել է Կիև՝ Ուկրաինայի Սահմանադրության օրվա տոնակատարության կապակցությամբ: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունից։
Ըստ Լեհաստանի նախագահի գրասենյակի՝ այցի ընթացքում բանակցություններ են նախատեսվում Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկիի հետ։
Քննարկման թեման առաջնագծում տիրող իրադրությունն է, այդ թվում՝ Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանի վրա ռուսական հնարավոր գրոհի սպառնալիքը։