Զելենսկին առաջարկել է անգլերենը պարտադիր դարձնել պաշտոնյաների համար
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջարկել է անգլերենը պարտադիր դարձնել պաշտոնյաների համար։ «Ուկրաինայում անգլերենի կիրառման մասին» օրինագիծը գրանցվել է Ուկրաինայի Գերագույն ռադայի պաշտոնական կայքում։
Օրինագծի համաձայն՝ Զինված ուժերի, Ազգային գվարդիայի գործունեության մեջ կարող է օգտագործվել անգլերենը որպես միջազգային շփման լեզուն։ Ինչպես նաեւ նախատեսված է, որ յուրաքանչյուրը, ով ուսումնական հաստատությունում ստանում է լիարժեք միջնակարգ կրթություն, այդ հաստատությունում ուսումնասիրում է պետական եւ անգլերեն լեզուները։
Յուրաքանչյուրը պետք է անցնի անգլերենի պետական ամփոփիչ ատեստավորում։