Համաշխարհային բանկը Թուրքիային 1 մլրդ եվրո կհատկացնի երկրաշարժի հետեւանքների վերացման համար
Համաշխարհային բանկը որոշել է Թուրքիայում փետրվարի 6–ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետեւանքների վերացման համար 1 մլրդ դոլար հատկացնել։
Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Համաշխարհային բանկի հաղորդագրության մեջ նշվել է, որ երկրաշարժի հետեւանքով վնասներ կրած շրջաններում կացարանների կառուցման, հասարակական նշանակության շինարարությունների կառուցմանը աջակցելու նպատակով որոշվել է մի հատակցումով միանգամից 1 միլիարդ եվրո տրամադրել Թուրքիային։
News.am_ը փոխանցել էր, որ փետրվարի 6–ին Մարաշի ուժգին երկրաշարժի հետեւանքով վնասներ են կրել 11 նահանգներ, մահացել է 50 հազարից ավել քաղաքացի։