Հրավիրում եմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի և ԲԴԽ անդամների ուշադրությունը Կարեն Անդրեասյանի վրա․ Արսեն Բաբայան
Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Կարեն Անդրեասյանը հանդիսանում է կուսակցության ղեկավար մարմնի անդամ
Համաձայն ՀՀ Սահմանադրության 46-րդ հոդվածի 2-րդ մասի՝ դատավորները չեն կարող լինել կուսակցության անդամ:
Ինչպես գիտեք Բարձրագույն դատական խորհրդի նախագահը դատավոր է:
ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական գրանցման գործակալության տվյալների համաձայն Կարեն Արեսի Անդրեասյանը, ով ներկայումս զբաղեցնում է ՀՀ ԲԴԽ նախագահի պաշտոնը և հանդիսանում է դատավոր, 2016 թվականից մինչ օրս հանդիսանում է «Համախմբում» կուսակցության մշտական գործող ղեկավար մարմնի անդամ:
Չեմ պնդում, թե Կարեն Անդրեասյանն ակտիվ զբաղվում է քաղաքական գործունեությամբ հենց այդ կուսակցությունում, բայց փաստն իրավաբանորեն արձանագրված է, որի վերաբերյալ հրավիրում եմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (կուսակցական լինելու հայտարարգրման մասով) և Բարձրագույն դատական խորհրդի անդամների ուշադրությունը: