Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը վիրահատության է ենթարկվել
Արցախի թեմի նախկին առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը վիրահատության է ենթարկվել։
«Այսօր աճուկային ճողվածքի վիրահատության է ենթարկվել Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը: Խնդրում ենք աղոթել շուտափույթ ապաքինման համար»,- նշվում է ֆեյսբուքյան էջում տեղադրված հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ ներկայումս Պարգև Սրբազանը գտնվում է ԱՄՆ-ում ու տևական ժամանակ է ունի առողջական խնդիրներ։