«Կառավարությունը մեծ-մեծ խոսում է պլաստիկի դեմ պայքարի մասին». ՀԲՃ-ն ահազանգում է
Հայկական բնապահպանական ճակատն ահազանգում է. «Կառավարությունը մեծ-մեծ խոսում է պլաստիկի դեմ պայքարի մասին, մինչդեռ սուպերմարկետները կիլոգրամով կամ գրամով վաճառվող բոլոր տեսակի ապրանքները փաթեթավորում են նման պլաստմասսայե տարաների մեջ։ Ո՛չ նպատակահարմարությունն է հասկանալի, ո՛չ էլ բնապահպանական առումով է սա ընդունելի։
Կառավարությունն է պարտավոր հրահանգել, որ պլաստիկի կիրառությունը հասցվի նվազագույնի։
Եթե մտածում եք, թե սուպերմարկետների արհեստականորեն ստեղծած այս աղբը տեսակավորման աղբամաններ նետելով որևէ հարց է լուծվում, սխալվում եք։ Տեսակավորելն ու վերամշակելը միայն ծայրահեղ միջոց պետք է լինեն, առաջնայինը պլաստիկի կիրառության նվազեցումն է։
Կառավարության գործողությունները, այն էլ դոնորների ֆինանսավորմամբ, շարունակում են մնալ կիսատ, թերի ու ոչ մի նպատակի չհասցնող»։