Ըմբիշ Յուրիկ Հովեյանը` երիտասարդների ԵԱ-ի ոսկե մեդալակիր
Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելա քաղաքումընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունումՀայաստանի ներկայացուցիչները նվաճել են առաջին մեդալները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Յուրիկ Հովեյանը 63 կգ քաշայինների եզրափակչում լարվածպայքարում առավելության է հասել Մոլդովայի ներկայացուցիչ Վիտալի Երոմիենկոյի նկատմամբ ևդարձել ոսկե մեդալակիր:
Վիգեն Նազարյանն 87 կգ քաշայինների ոսկե մեդալի համար պայքարում գոտեմարտել էՎրաստանի ներկայացուցիչ Աչիկո Բոլկվաձեի հետ և 4-5 հաշվով ցավալի պարտություն կրել՝արժանանալով արծաթե մեդալին:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 55 կգ քաշային Հոմերոս Առաքելյանը նվաճել էերիտասարդական ԵԱ-ի բրոնզե մեդալը՝ վճռորոշ գոտեմարտում 11-6 հաշվով փայլուն հաղթանակտանելով Թուրքիայի ներկայացուցիչ Մուհամեդ Չակիրի նկատմամբ:
Հայաստանի ներկայացուցիչներից Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթողիտիտղոսի համար կպայքարի նաև 60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանը, իսկ Գասպար Տերտերյանը(67 կգ) վաղը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար: