Բերեզովսկիի Շատո դե լա Գարուպ դղյակը Ֆրանսիայում աճուրդի կհանվի
Ֆրանսիայում, երկար իրավական վեճերից հետո, աճուրդով կվաճառվի Անտիբ հրվանդանի Շատո դե լա Գարուպ դղյակը, որը պատկանում էր Բորիս Բերեզովսկիին։ Տունը վարձել կամ այնտեղ այցելել են հայտնի մարդիկ, այդ թվում՝ Պաբլո Պիկասոն, գրող Էռնեստ Հեմինգուեյը և կոմպոզիտոր Քոլ Փորթերը, գրում է Nice-Matin թերթը։
Բերեզովսկին Շատո դե լա Գարուպը գնել է 1996 թվականին 8,4 միլիոն եվրոյին համարժեք գումարով։
Ամրոցն առգրավվել է 2015 թվականին՝ կապված ֆրանսիացի անշարժ գույքի գործակալ Ժան-Լուի Բորդայի դեմ փողերի լվացման հետաքննության հետ, որը համարվում էր գործարարի ներկայացուցիչը: Նույն թվականին Բորդան դատապարտվել է երկու տարվա ազատազրկման և ծանր տուգանքի, իսկ Բերեզովսկիին մահացած են գտել 2013 թվականի մարտին՝ Լոնդոնի մերձակայքում գտնվող իր ամառանոցում։
Շատո դե լա Գարուպի գնման համար դիմել հնարավոր կլինի մինչև հուլիսի 17-ը: Ամրոցի դիտումները կկազմակերպվեն սեպտեմբերին, իսկ վերջնական առաջարկները կլինեն հոկտեմբերին, հաղորդում է Forbes-ը: